Հայերեն Խաղեր Բոլորի Համար
Arm-Games.com-ը տարածք է, որտեղ յուրաքանչյուրը պետք է կարողանա գտնել իրեն հետաքրքիր հայալեզու խաղը։ Մեր նպատակն է հայերենով հետաքրքիր, զվարճալի ու օգտակար խաղեր ստեղծելը։ Հայերեն խաղերը հիանալի միջոց են լեզուն հիշելու, նոր բաներ սովորելու և պարզապես լավ ժամանակ անցկացնելու համար։
Այստեղ կգտնեք խաղեր բոլորի համար՝ և՛ երեխաների, և՛ մեծահասակների։ Ունենք խաղեր, որոնք կօգնեն ավելին իմանալ մեր պատմության ու լեզվի մասին։ Ի դեպ, շուտով կավելացնենք նաև արևմտահայերեն խաղեր, որոնց թիվն անընդհատ կմեծանա։
Ո՞վ ենք մենք։
Մենք Fluctu8-ն ենք՝ տեխնոլոգիաներով տարված ընկերներ։ Այս նախագծում մեզ միավորում է հայերենով որակյալ ու հետաքրքիր խաղեր ստեղծելու ցանկությունը։
Ինչո՞ւ ենք սա անում։
Պատասխանը պարզ է․ մենք ուզում էինք ստեղծել մի վայր, որտեղ ցանկացած տարիքի մարդ կարող է խաղալ, սովորել և զվարճանալ հայերենով։ Մենք անընդհատ աշխատում ենք խաղերի տեսականին մեծացնելու ուղղությամբ՝ ավելացնելով նոր թեմաներ ու ձևաչափեր։
- Տրամաբանական և փազլ խաղեր
- Մշակութային և արվեստի վերաբերյալ խաղեր
- Լեզվի ուսուցման խաղեր՝ ինչպես արևելահայերենով, այնպես էլ արևմտահայերենով
- Արկածային և պատմական խաղեր
Դարձի՛ր ճամփորդության մի մասը։
Եթե ձեզ դուր է գալիս մեր նախաձեռնությունը և ցանկանում եք, որ մենք ավելի շատ ու ավելի լավ խաղեր ստեղծենք, կարող եք աջակցել մեզ։
Աջակցել մեզ Patreon-ումՈւնե՞ք գաղափարներ, թե ինչ խաղ կուզեիք տեսնել հաջորդիվ։ Գրե՛ք մեզ։
